Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կրոնական կազմակերպության անդամները ոսկեղեն են նվիրաբերում (Ֆոտոշարք)

Մարտ 18,2014 14:41

«Աղանդավորությունը այսօր ագրեսիվ կերպով զարգանում է Հայաստանում»,- այսօր՝ մարտի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեցին «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահներ Դանիել Պետրոսյանը եւ Սեւակ Հովհաննիսյանը:

Դանիել Պետրոսյանը նշեց, որ իրենց դիմել է մի աղջիկ, որը բողոքել է Էրեբունի համայնքում գտնվող «Պենտեկոստե» կրոնական կազմակերպությունից: Նա նշեց, որ կազմակերպության ղեկավարը կին է, ինչը հակասում է Աստվածաշնչին, կրոնական կազմակերպությունում շատ երեխաներ են ներգրավված, որը նույնպես ընդունելի չէ, իսկ կազմակերպության չափահաս անդամները եկեղեցուն ոսկեղեն են նվիրաբերում.

«Այդ աղանդում գործում է երկու արկղ՝ մեկը՝ ընծա, մյուսը՝ տասնորդ, այսինքն՝ ընծայի մեջ մարդիկ իրենց ոսկեղենն են գցում, իսկ տասնորդի մեջ տասնորդականներն են գցում»:

Սեւակ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց դիմած աղջկա անչափահաս բարեկամներից մեկին՝ «Պենտեկոստե» կրոնական կազմակերպության հավաքներին չգնալու պատճառով, երեք օր փակել են սրբապատկերներով լի սենյակում եւ թողել առանց հացի՝ որ դեւերը միջից դուրս գան, որի արդյունքում երեխան հոգեկան շեղումներ է ձեռք բերել:

Սեւակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Պենտեկոստե» կրոնական կազմակերպությունը համագործակցում է «Հույսի տուն» կազմակերպության հետ, որը ճամբարների անվան տակ անչափահասներին քարոզներ է անում:

Բանախոսները նկատեցին, որ վերջերս ակտիվացել է նաեւ «Եհովայի վկա» կրոնական կազմակերպությունը, որի անդամները սկսել են բաժանել գրքույկներ, որտեղ պատմվում է, թե ինչպե՞ս կարելի է նվիրաբերություններ կատարել: Ըստ այդ գրքույկի՝ վաճառքի համար պիտանի անշարժ գույքը անհատը կարող է կա՛մ անմիջապես նվիրաբերել մասնաճյուղին, կա՛մ նվիրաբերել՝ պահպանելով գույքի նկատմամբ սեփականության իր իրավունքը՝ շարունակելով ապրել այնտեղ մինչեւ իր կյանքի վերջը: Իսկ ունեցվածքը կամ դրամը կարելի է նաեւ կտակել մասնաճյուղին: Երկու դեպքերում էլ պահանջվում է գործողությունները կատարել օրենքով նախատեսված կարգով:

PrevPhoto
NextPhoto

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31