Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Զ. Սարգսյան. «Հայաստանի հաջորդ վարչապետն էլ Մոսկվայից կնշանակվի»․ «Ժամանակ»

Ապրիլ 04,2014 10:43

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի փոփոխությունը կապում է արտաքին աշխարհի, հատկապես Ռուսաստանի հետ: Նա նշեց, որ մեր երկրում ոչ միայն վարչապետի ու նախագահի, այլև վարչության պետերի նշանակումն էլ Ռուսաստանի հետ է համաձայնեցվում: Ա. Սարգսյանի համոզմամբ՝ այդպիսով Հայաստանի հաջորդ վարչապետն էլ կնշանակվի Մոսկվայից ու կրկին կծառայի Մոսկվային:

«Դրա համար ես միշտ գտել եմ, որ մեր երկիրը, մեր պետությունը պիտի ուղղություն վերցնի դեպի Արևմուտք: Եվ հույս ունեմ, որ հաջորդ վարչապետն ու իշխանությունն ուղղությունը դեպի Արևմուտք կվերցնեն»,- ասաց Ա. Սարգսյանը:

Ա. Սարգսյանը միաժամանակ գտնում է, որ վարչապետների փոփոխությունը մեր երկրում փոփոխություններ չի բերի: «Քանի դեռ Հայաստանում իրական համակարգային փոփոխություններ չեն եղել, ես երբեք վարչապետի հրաժարական չեմ պահանջել: «Հանրապետություն» կուսակցությունը միշտ հասկացել է, որ այս երկրում պետք է լինի ոչ թե անձերի փոփոխություն, այլ իրական համակարգային փոփոխություն, որն իր մեջ ներառում է Հայաստանի ապագայի զարգացման ծրագրերը: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է զարգանա արևմտյան արժեքներով, համամարդկային արժեքներով, զարգացող երկրների նման՝ ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Այն ուժերը, որոնք Մաքսային միություն են ձգտում, որոնք գտնում են, որ դա ճիշտ որոշում է, այդ ուժերը կողմնակից են, որ Հայաստանում ընտրությունները լինեն ինչպես Ռուսաստանում, ինչպես Ղազախստանում:Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ռուսական ազդեցության տակ գործող և ՄՄ շտապող իշխանություններն ու ընդդիմությունը միմյանց հետ մրցակցում էին, թե ով ավելի լավ կծառայի ՌԴ-ին: Այս առումով այստեղ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն մեզ չի հետաքրքրում: Մեր խնդիրն է, որ Հայաստանն ունենա այնպիսի իշխանություն, որոնց համար գերակա արժեքը Հայաստանի անկախությունն է ու ժողովրդավարությունը»,- ասաց Ա. Սարգսյանը:

Արմինե Ավետյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930