Լրահոս
Օրվա լրահոսը

Новости Донбасса. Դոնեցկի հանքագործները չեն աջակցի ռուսամետ անջատողականներին

Ապրիլ 08,2014 16:30

Դոնբասի հանքագործների արհմիության ղեկավար Նիկոլայ Վոլինկոն հայտնել է, որ Դոնեցկի հանքագործները չեն աջակցի անջատողականներին: Փոխանցում է «Նովոստի Դոնբասա» լրատվականը:

«Եթե մտնեք հանքերը, մենք ձեզ կծեծենք: Մարդիկ ուզում են աշխատել ու գումար վաստակել», – ըստ Վոլինկոյի, այսպիսին է եղել պատասխանը, երբ ռուսամետ ցուցարարները փորձել են համոզել հանքագործներին միանալ գործադուլին:

Արհմիության առաջնորդը պնդել է, որ կեղծ լուրեր տարածելով՝ մարդկանց մոտ փորձում են բողոքի տրամադրություններ ստեղծել. «Փսիխոզ, զոմբիացում: Ասում են, թե թոշակները բարձր կլինեն: Որտեղի՞ց: Նրանք հիմա չեն կարողանում Ղրիմի հարցերը լուծել, ուր մնաց Դոնբասն էլ ավելանա», – ասել է նա՝ ավելացնելով, որ անջատողականները մարդկանց իրենց շարքերին միացնելու համար շահարկում են, թե Դոնբասն է կերակրում ամբողջ Ուկրաինային . «Դա սովետական առասպել է: Ո՞ւմ ենք կերակրում, եթե ամբողջ արդյունաբերությունը կանգնած է»:

Վոլինկոն նաև մեղադրել է իրավապահ մարմիններին, որ ցուցարարների գործողությունների վրա աչք են փակում. «Ինչպե՞ս է հնարավոր գրավել Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը:  Պատկերացնո՞ւմ եք սովետական տարիներին գրավեին ԿԳԲ-ն: Խանութ գնալու պես»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930