Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում քննարկել է քաղաքացիական նշանակության արտադրանքի թողարկման ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության խորացման հարցեր

Ապրիլ 09,2014 11:21
Artur Bagdasaryan

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության և տնտեսության ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, դրանց առանձին ուղղություններով համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են ռազմատեխնիկական և ռազմատնտեսական բնագավառներում, ինչպես նաև քաղաքացիական նշանակության արտադրանքի թողարկման ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության խորացման հարցերը:

Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Ռոգոզինը պայմանավորվածություններ են ձեռք բերել նաև պետական ռեզերվների, արտակարգ իրավիճակների և մի շարք այլ ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ:
Արթուր Բաղդասարյանը Դմիտրի Ռոգոզինին հրավիրեց այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվեց:

Այցի ընթացքում ԱԱԽ քարտուղար Ա.Բաղդասարյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, այդ թվում ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930