Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը Խանտի-Մանսիյսկում լավագույն թիմ է ունեցել

Ապրիլ 11,2014 10:09

ՖԻԴԵ-ի վարպետ Աղասի Ինանցը, որ ներկա է եղել Խանտի-Մանսիյսկում անցկացված հավակնորդների մրցաշարին, Aravot.am-ին փոխանցեց, որ Լեւոն Արոնյանը գոհ է իր թիմի աշխատանքից: «Հավակնորդների մրցաշարում տեղի հայերն ամենաջերմ աջակցությունն էին ցույց տալիս Արոնյանին: Եթե հանդիսականների սրահում լինում էր, ասենք, 20 շախմատասեր, միանշանակ, 15-ը հայեր էին: Անգամ համացանցում լուսանկարներ էին տեղադրվում, թե նա աջակիցների ինչպիսի թիմ ունի», -ասաց Աղասի Ինանցը:

Հարցին, թե, այնուամենայնիվ, ո՞րն էր Արոնյանի անհաջող մրցելույթի պատճառը. գուցե նրա թի՞մը վատ աշխատեց, Աղասի Ինանցը պատասխանեց. «Խանտի-Մանսիյսկում Արոնյանն անհամեմատ ավելի լավ էր զգում, քան Լոնդոնում կայացած հավակնորդների մրցաշարում: Պատահում է չէ՞, որ մարդն իրեն վատ է զգում: Բայց նման բան չկար: Սխալները զուտ շախմատային էին: Ես առիթ ունեցել եմ զրուցել Լեւոնի հետ: Նա էլ այդ ժամանակ չգիտեր, թե ինչը չստացվեց՝ բացահայտ պատճառներ չկային: Գուցե, հիմա գիտի՞: Համենայն դեպս, ասաց, որ բավականին աշխատելու տեղ կա, սխալներից պետք է հետեւություններ անել եւ նայել առաջ: Իսկ ինչ վերաբերվում է նրա թիմին, Լեւոնը գոհ է թիմակիցների՝ բժիշկ-հոգեբան Արմեն Աղուզումցյանի, մարտավկաներ, իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի եւ ֆրանսիաբնակ հայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանի աշխատանքից: Անգամ, հարցազրույցներից մեկում հայտարարեց, թե չի վախենա ասել, որ իր հետ աշխատում են աշխարհի լավագույն բժիշկ-հոգեբանը, մարտավկաները եւ ինքը գոհ է: Պարզապես, ինչ-որ բան չհերիքեց եւ ինքը պիտի դրա շուրջ աշխատի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ article.wn.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930