Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետը 36 տարեկան է

Ապրիլ 17,2014 12:58

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր դարձավ 36 տարեկան: Պետք է անկեղծորեն խոստովանել, որ երբ 2011-ի նոյեմբերին նա ընտրվեց այս պաշտոնում, շատերը թերահավատ էին, թե երիտասարդ քաղաքական գործիչը կկարողանա բեկումնային քայլեր ձեռնարկել տասնամյակներ շարունակ երևանցիների համար անլուծելի դարձած բազում խնդիրների լուծման ուղղությամբ: Սակայն անցած շուրջ երեք տարիներն ապացուցեցին, որ թերահավատները սխալվում էին, ինչն այս դեպքում իրոք հաճելի է արձանագրել:

Նախ բավականին կարճ ժամանակում Երևանը սկսեց հաճելիորեն կերպարանափոխվել ու դառնալ ոչ միայն ակնահաճո, այլև երևանցու և մայրաքաղաքի հյուրերի համար բավականին հարմարավետ քաղաք: Մասնավորապես երևանյան բակերի բարեկարգման լայնածավալ ծրագիրը, որ նախաձեռնվեց ու մինչ օրս էլ իրականացվում է մայրաքաղաքում, իսկապես թե՛ որակ և թե՛ տրամադրություն փոխեց Երևանում: Երևանցին, ով ավանդաբար նախ իր բակի առօրյայով է պայմանավորում ու վերլուծում լավն ու վատը, այսօր իրոք գոհ է, որ կրկին ունի իր տանը հարակից կանաչապատ ու բարեկարգ տարածք, որտեղ կարող են փոքր ու մեծով լիարժեք հանգստանալ:

Ոչ պակաս կարևոր ու նշանակալի էր Տարոն Մարգարյանի կողմից բարձիթողի երևանյան բազմաթիվ այգիների ու պուրակների բարեկարգման ծրագրերի նախաձեռնումը: Տասնամյակներ շարունակ իրենց նպատակային նշանակությունը կորցրած հանգստյան այդ գոտիներից շատերն այսօր կրկին բարեկարգ ու կանաչապատ են և լիարժեք ծառայում են երևանցիներին: Դրան զուգահեռ ստեղծվում են նաև նորերը, ինչն իսկապես ողջունելի է: Եվ, որ ամենակարևորն է, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են շոշափելի ծավալներով: Այս ամենի կողքին նաև վերագործարկված շատրվաններ ու ցայտաղբյուրներ, երևանցիների կողմից իսկապես սիրված նոր ու հարմարավետ նստարաններ և շատ ու շատ այլ անհրաժեշտ աշխատանքներ, որոնք նախաձեռնվեցին ու հետևողականորեն իրականացվում են երիտասարդ քաղաքապետի կողմից:

Այս ամենի հետ միասին, անշուշտ, նաև դեռ չլուծված բազմաթիվ խնդիրներ էլ կան, որոնց այսօր թերևս չարժե անդրադառնալ, սակայն ոչ թե այն պատճառով, որ այսօր Տարոն Մարգարյանի ծննդյան օրն է, այլ այն պարզ տրամաբանությամբ, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում Երևանի երիտասարդ քաղաքապետն իր գործով ապացուցեց, որ հետևողական ղեկավար է ու պատրաստակամ է հետզհետե լուծել առաջնահերթ այն բոլոր խնդիրները, որոնք կուտակվել են տասնամյակներ շարունակ:

Ինչևէ, շնորհավորում ենք Տարոն Մարգարյանին ծննդյան կապակցությամբ և մաղթում ենք քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և անհատնում համբերություն՝ ի բարօրություն Երևանի և երևանցիների նախաձեռնած իր բոլոր ծրագրերը կյանքի կոչելու գործում:
Մի խումբ երեւանցիներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930