Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարեգին Նժդեհ» մեդալ՝ փաստաթղթեր, բանկային քարտեր և 220.000 դրամ վերադարձնելու դիմաց

Ապրիլ 18,2014 14:30

Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը հայ սպային վայել օրինակելի արարքի և ազնվության համար պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:

ՀՀ պաշտպանության նախարարության կայքի համաձայն՝ Սամվել Աբրահամյանը  մարտի 7-ին ՀՀ ոստիկանության շենքի հարևանությամբ փողոցում գտել է ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական, անցագիր, բանկային քարտեր և 220.000 ՀՀ դրամ: Անձնական նախաձեռնությամբ պարզելով դրամապանակի տիրոջ կոնտակտային տվյալները, Սամվել Աբրահամյանը կապ է հաստատել նրա հետ և վերադարձրել ամբողջ գտածոն:

Անշուշտ, պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը արժանի է բարձր  գնահատանքի և նրա արարքը խոսում  է առհասարակ հայ սպային հարիր օրինակելի  վարքագծի և մարդկային բարձր որակների մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930