Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը հրապարակել է պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցիների ցանկը

Ապրիլ 29,2014 18:30

Եվրոպական Միությունը երեքշաբթի օրը հրապարակել է 15 ռուսաստանցիների անունները, որոնք ներառվել են պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում՝ Ուկրաինայում ծավալված ճգնաժամում իրենց ունեցած դերակատարության պատճառով:

ԵՄ-ի կողմից հրապարակված ցուցակում ներառված անձանցից են Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վարելի Գերասիմովը:

Ռուսաստանն իր կողմից Եվրամիությանը մեղադրել է Ուկրաինայի ներքին քաղաքականության ընկալման «բացարձակ բացակայության» և «տեղացի նեոնացիստներին Ուկրաինայի հարավ-արևելքում իրենց անօրինությունները շարունակելուն անմիջական հրավեր ուղղելու» մեջ:

Ռուսաստանի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որտեղ ասված է, որ եթե Բրյուսելը հույս ունի պատժամիջոցների ընդունմամբ կայունացնել իրավիճակն Ուկրաինայում, ապա «դա քաղաքական ներքին իրավիճակի ընկալման ակնհայտ բացակայության մասին է վկայում»:

«Սա անմիջական հրավեր է տեղացի նեոնացիստներին՝ անօրինությունները շարունակելու և Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների խաղաղ բնակչության նկատմամբ հաշվեհարդար լինելու համար», – ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայնի» կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930