Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն արձանագրում է, որ Հայաստանում այսօր աշխատավորների իրավունքների պաշտպանությունը գտնվում է գերոտնահարված վիճակում

Մայիս 01,2014 14:53

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունն աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ աշխատավորների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն արձանագրում է, որ Հայաստանում այսօր աշխատավորների իրավունքների պաշտպանությունը գտնվում է գերոտնահարված վիճակում:

1. Երկրում բացարձակ տիրապետության է հասել օլիգարխիան, որն էլ հանդիսանում հիմնական աշխատատեղ ապահովողը: Վերացման եզրին է փոքր և միջին բիզնեսը, օլիգարխներին պատկանող ձեռնարկություններում չեն պաշտպանվում շարքային պաշտոններ զբաղեցնողների տարրական իրավունքները, չկան աշխատանքային պայմանագրեր, մարդիկ կարող են գործազուրկ դառնալ միայն իրենց վերադասի քմահաճույքով: Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ օլիգարխները ֆիզիկական բռնություն են գործադրում իրենց աշխատողների նկատմամբ՝ ցանկացած զանցանքի մեջ կասկածելու պարագայում:

2. Հայաստանում արդեն վաղուց չեն գործում արհեստակցական միությունները: Վերջիններս, աշխատավորների իրավունքները պաշտպանելու փոխարեն, դարձել են գործատուի կցորդն ու կամակատարը: Վերջին տարիների ընթացքում չկա գեթ մեկ դեպք, երբ արհմիությունները հրապարակային անհամաձայնություն հայտնեն գործատուի որոշումների դեմ:

3. Երկրում բացակայում է աշխատավարձների համաչափ, արդար բաշխման մեխանիզմը: Երբ օլիգարխներն իրենց մենաշնորհների, բիզնեսների արդյունքում վաստակում են միլիարդավոր դրամներ, սովորական աշխատողները ստանում են չնչին աշխատավարձ՝ միայն կարողանալով հոգալ իրենց հանապազօրյա հացի խնդիրը:
Այս իրավիճակում ՍԴՀԿ-ն վերահաստատում է, որ շարունակում է իբրև իր գործունեության հիմնական առանցք դիտարկել պարզ, հասարակ մարդու իրավունքների պաշտպանությունը և պայքարում է օլիգարխիկ ամենաթողության դեմ:

ՍԴՀԿ մամլո դիւան
01.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031