Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության տնօրենը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից

Մայիս 02,2014 18:17

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունը

Հաշվի առնելով երեխաների խնամքի և պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերությունները,  կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը,  պաշտոնական պարտականությունների  ոչ պատշաճ իրականացումը` Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գայանե Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հրամանով ազատվել է աշխատանքից:

Նախարարի մեկ այլ հրամանով` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության       աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` երեխաների խնամքի և պաշտպանության կազմակերպման առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով, իրականացվում են աշխատանքներ խնամքի հաստատություններում պաշտոնների անվանացանկերը և այդ անվանացանկերում ներառված պաշտոնների նկարագրերը հաստատելու ուղղությամբ: Երեխաների խնամքի հաստատություններում պետք է աշխատեն մասնագիտական կրթության և որակավորման, աշխատանքային փորձին, պահանջվող գիտելիքներին ու հմտություններին վերաբերող ամբողջական չափանիշներին համապատասխանող անձինք:

Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նախատեսված է նշված աշխատանքներն ավարտել և նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում ներդնել աշխատողների աշխատանքի կազմակերպման միասնական նոր համակարգ, ինչը հնարավորություն կտա խնդիրներին տալ ամբողջական և համակարգային լուծումներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031