Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայկական կոշիկի արտադրությունը պետք է նորից զարգացնել մեր երկրում» (Տեսանյութ)

Մայիս 02,2014 20:20

«Մենք մեր հին հայկական ավանդույթներով կոշիկ կարողների հետեւորդներն ենք: Փորձում ենք ավելի հին ձեւերով, բայց կատարելագործված մեթոդներով կարել կոշիկները: Մենք կարում ենք ժամանակակից կոշիկներ, նաեւ արտադրում ենք հին ոճերի կոշիկներ: Արհեստավորի հիմանական գործունեությունը հենց այն է, որ կարողանա ապահովել ցանկացած ոճի եւ պահանջարկի արտադրանք»,- այսպես ներկայացրին հայ կոշկակարները հայկական ավանդական կոշիկների ստեղծման պատմությունը այսօր տեղի ունեցած «Chust Shoes» տեղական արտադրանքի կոշիկի խանութի բացման շնորհանդեսի ժամանակ :
TrexԽանութի շնորհանդեսի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան հենց տեղում ծանոթանալու հայկական արտադրության կոշիկների ստեղծման ընթացքին եւ առանձնահատկություններին:

Մանրամասն՝ տեսանյութում

 

«Chust Shoes» խանութը ազգագրական ծրագիր է, որը նպատակ ունի վերականգնել հայկական կոշկագործության ավանդույթները եւ դրանք հասանելի դարձնել հանրությանը:Նախագծի շնորհիվ հնարավոր կլինի ծանոթանալ Հայաստանում կոշիկի արտադրության պատմությանը եւ ձեռքբերումներին :

Խանութի տնօրեն Դավիթ Սահակյանը Aravot.am-ի հետ խոսելով այս ազգագրական ծրագրից եւ դրա նպատակներից, ասաց, որ ինքը, ապրելով Հայաստանից դուրս, ցանկություն է հայտնել կոշիկի արտադրությունը զարգացնել ոչ միայն արտերկրում, այլ հենց Հայաստանում. «Սովետական միության տարիներին Հայաստանը եղել է առաջատար կոշիկ արտադրող երկրներից մեկը, եւ այդ ավանդույթը պետք է վերսկսել եւ ամրապնդել Հայաստանում: Այդ իսկ պատճառով որոշեցինք բացել կոշիկի այս խանութը, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանում կարած, ձեռքի աշխատանքի կոշիկներ: Նախագիծը միավորում է 4 հայկական կոշիկի արտադրության ընկերություններ»: Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայկական կոշիկի արտադրությունը պետք է նորից զարգացնել մեր երկրում:

koshikԽանութի տնօրենը այս նախագիծը համարում է գլոբալ, քանի որ հետագայում լավագույն մոդելները կարտահանվեն արտերկիր, որոնց ճանաչման շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել թեթև արդյունաբերությունը Հայաստանում:

Դավիթ Սահակյանի խոսքերով՝ նախագծի շնորհիվ ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր հայ կոշկակարների եւ ոլորտի հետ առնչվող մարդկանց համար:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031