Լրահոս
Օրվա լրահոսը

«Միցուբիշի պաջեռո»-ն բախվել էր ավտոկռունկին

Մայիս 04,2014 10:23

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ի պաշտոնական կայքը՝ մայիսի 3-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոկռունկին. ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի պաջեռո» մակնիշի 34 DR 210 պ/հ (վարորդ՝ Ա. Հ. 1987թ.) և Վարդենիսի «Ասֆալտ» գործարանին պատկանող 042ԼՍ23պ/հ ավտոկռունկը, ինչից Ա.Հ.-ը տարբել աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031