Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքը պահելու համար Դավիթ Խաչատրյանը մեկնել էր Ռուսաստան եւ մի մեծահարուստի մոտ թիկնապահ էր աշխատում

Մայիս 04,2014 23:00

«Մենք չուզենալով ենք համաձայնել, որ Դավիթ Խաչատրյանը հանդես գա Ռուսաստանի դրոշի ներքո: Դավիթը ընտանիքի, որդու հոգսերը հոգալու համար հարկադրված մեկնել էր Ռուսաստան եւ մի մեծահարուստի մոտ թիկնապահ էր աշխատում:

Ընդհանուր մենամարտերը օլիմպիական մարզաձեւ չէ, դրա համար ես բարոյական չեմ համարում մոտենալ եւ դիմել ՀԱՕԿ-ի նախագահին: Բայց Գագիկ Ծառուկյանը ադրբեջանցի մրցակցին աշխարհի չեմպիոնության համար մենամարտում հաղթելու համար Դավիթ Խաչատրյանին ավտոմեքենա է նվիրել ու հաջորդ մենամարտին պատշաճ նախապատրաստվելու համար չեմպիոնական թոշակ նշանակել՝ ամիսը 300 հազար դրամ, ինչի համար մենք նրան շնորհակալ ենք: Հիմա ռուսները հայ աշխարհի չեմպիոնին Ռոստով քաղաքում, որտեղ նրանց ProFC-ի կենտրոններից մեկն է, երեք սենյականոց բնակարան են հատկացնում:

Յարոսլավլում թուրք ըմբիշի հետ մարտից հետո մեկնելու ենք Ռոստով՝ պայմանագիրը ստորագրելու: Գիտենք արդեն, որ նրան այնտեղ «Audi» ավտոմեքենա էլ են նվիրելու: Նախնական պայմանագրով ռուսական կողմը նրան առաջարկել էր ամիսը $ 5000 աշխատավարձ, գումարած՝ յուրաքանչյուր մենամարտից հոնորարները, մարտերից առաջ աշխարհի ցանկացած երկրում առանց որեւէ խնդրի ուսումնամարզական հավաքներ կազմակերպելը: Բայց մենք մերժել էինք: Հիմա ասել են, որ Ռոստով ժամանելուց հետո մեզ անակնկալներ են սպասվում: Թե ի՞նչ անակնկալներ են, չգիտենք: Ասեմ նաեւ, որ Ռուսաստանի ProFc-ին Դավթին գնում է պայմանով, որ ես էլ պարտադիր նրա հետ լինեմ որպես անձնական մարզիչ: Այսինքն, պայմանագիրը ստորագրվելու է երկուսիս հետ միաժամանակ: Անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե հաղթանակների ժամանակ ես ինչպե՞ս պետք է ձեռքիս այլ երկրի դրոշ բռնեմ: Չէ, այդպիսի բան չեմ անի: Թող ուրիշները պարզեն»:

Հարցին, եթե մինչեւ այդ Հայաստանն ինչ-որ առաջարկներ անի, հնարավո՞ր է հրաժարվեն, Հայկ Ղուկասյանը պատասխանեց. «Դավթի համար ուշ է՝ մենք մեր վերջնական համաձայնությունն արդեն տվել ենք: Բայց հուսով եմ, որ նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը, որը քաջատեղյակ է մեր ֆեդերացիայի աշխատանքին, կարծում եմ, գիտի, որ մեր տղաներից շատերն արդեն շնչում են Դավիթ Խաչատրյանի թիկունքում ու վաղը կարող են Հայաստանի դրոշի ներքո լիարժեքորեն փոխարինել նրան, կզբաղվի նաեւ մեր խնդիրներով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031