Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի գործող քաղաքապետը առաջադրվելու ցանկություն չունի

Մայիս 09,2014 16:42

Քիչ առաջ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում Գորիսի գործող քաղաքապետ, հանրապետական Նելսոն Ոսկանյանը փոխանցեց, որ մտադիր չէ այլեւս իր թեկնածությունն առաջադրելու քաղաքապետի պաշտոնի համար եւ ավելացրեց, որ ՀՀԿ-ն արդեն առաջադրել է իր թեկնածուին:

«Ես այս անգամ ցանկություն չունեմ առաջադրվելու: Թող հիմա էլ ուրիշներն առաջադրվեն, փոփոխություն է պետք»,- ասաց Նելսոն Ոսկանյանը:

Իսկ մեր այն հիշեցմանը, որ ավելի վաղ մեզ հետ ունեցած զրույցում նա ցանկություն էր հայտնել կրկին ընտրապայքարի մեջ մտնել եւ չէր բացառել, որ իր թեկնածությունն այս անգամ էլ կառաջադրի, վերջինս պատասխանեց. «Եթե կուսակցությունն ինձ առաջադրեր` անպայման կառաջադրվեի, բայց մի կարեւոր հանգամանք կա, ինձ հետ խորհրդակցել են ու ես ասել եմ, եթե նոր մարդ ունեք, ապա խնդրեմ, նոր մարդու առաջադրեք: Բոլոր թեկնածուները մտածում են, թե իրենք են ընտրվելու, բայց մեկն է ընտրվելու, պատրաստ եմ նոր ընտրվողին օգնելու: Ես կանխատեսում եմ, որ ընտրվելու է ՀՀԿ ներկայացուցիչը, ամեն մարդ գնում է ընտրության` հաղթանակի համար, ես անձամբ սատարելու եմ իմ կուսակցության ներկայացուցչին», -նշեց պարոն Ոսկանյանը եւ հավելեց, որ Գորիսում թեժ ընտրապայքար է սպասում:

Նրա խոսքով` բոլոր առաջադրվածներն ուժեղ թեկնածուներ են եւ ուժեղ մրցակից` ՀՀԿ-ի թեկնածուի համար:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031