Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՄՎ»- ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին

Մայիս 14,2014 10:37

Մայիսի 14-ին, ժամը 02.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 26-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 32ԼՕ108 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Արտաշատ քաղաքի ԲԿ է տեղափոխվել վարորդ՝ 1987թ. ծնված Ա. Ա.-ն:

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի մաքրման աշխատանքներ:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031