Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ժամանակն է, որ մենք մեր պարտքը վերադարձնենք մեր բնությանը․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 20,2026 16:32 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրազդանում ներկա է գտնվել Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, գործադիր իշխանության մարզային ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին Էկոպարեկային ծառայության Հրազդանի և Գեղարքունիքի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի առիթով։ Վարչապետը հիշեցրել է, որ Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզերում, ինչը կարևոր իրադարձություն և փոփոխություն է։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն արտահայտում է երկրի ռազմավարությունը, որ պետք է ավելի ուշադիր և հոգատար լինել բնության և շրջակա միջավայրի նկատմամբ։ «Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք», -ասել է երկրի ղեկավարն՝ ընդգծելով, որ բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության առարկա։

Վարչապետը հիշեցրել է, որ դժվար և ճգնաժամային ժամանակներում բնությունը, անտառները կենսական նշանակություն են ունեցել և սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում ծառայել են մեր պետությանը և մեր ժողովրդին․ «Հիմա ժամանակն է, որ մենք մեր պարտքը վերադարձնենք մեր բնությանը, մեր անտառներին։ Ուզում եմ նաև, այո՛, հարցը դիտարկել կենսաբազմազանության COP17 գագաթաժողովի և ընդհանրապես COP 17-ի նախագահող երկրի տրամաբանությամբ, որովհետև անտառները շրջակա միջավայրը և նրա նկատմամբ մեր վերաբերմունքն է ի վերջո ստեղծում կամ կրճատում այն պայմանները, որտեղ հենց տեղի է ունենում կենսաբազմազանությունը»։

Ամփոփելով՝ վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է հերթական ստորաբաժանման կառույցի աշխատանքային մեկնարկի առիթով․ «Ցանկացած պետական ծառայության մեջ նաև նոր գործարկվող ծառայություններում, մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի մեր ծառայողների բարեվարքությունը։ Սա պետք է մշտապես լինի մեր ուշադրության կենտրոնում, որովհետև նոր տեխնիկա, նոր ավտոմեքենաներ, նոր խնդիրներ, նոր բովանդակություն, դա մեզ համար նշանակում է նաև ծառայության նոր հոգեբանություն, ծառայության նոր մոտեցում և նոր գիտակցություն, թե ինչ է տեղի ունենում և ինչի համար»։

Նիկոլ Փաշինյանը էկոպարեկներին մաղթել է հաջող ծառայություն և ակնկալել, որ այն կիրականացվի բարեվարքության և պրոֆեսիոնալության բարձր մակարդակով՝ կանխարգելելով իրավախախտումները։

Ելույթներով հանդես են եկել նաև Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը:

Հաջորդիվ՝ ՀՀ վարչապետը շրջել է էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Նշվել է, որ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկով շուրջօրյա (24/7) ռեժիմով կապահովվի Կոտայքի և Գեղարքունիքի մարզի տարածքում պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը և այդ տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը: Ներկայացվել է նաև, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքում պաշտոնի է նշանակվել 127 էկոպարեկային ծառայող: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է տեխնիկապես հագեցված նոր ծառայողական մեքենաներին ևս:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930