ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Փաստորեն, այն, ինչ չի կարելի հայերիս, խրախուսվում է ադրբեջանցիներին։
Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ամենալկտի և ապօրինի միջոցներով փորձում է փակել ոչ միայն Արցախի էջը, այլև նույնիսկ թեմայի արծարծումը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը։
Ավելին, պաշտոնական Բաքուն չի էլ թաքցնում, որ դա իր համար ռազմավարական նպատակ է, և թեման բոլոր հնարավոր ճանապարհներով զարգացնում է։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական զորամասերում պատկերված քարտեզներում Հայաստանի երկու մարզերը՝ Սյունիքն ու Վայոց ձորը, ամբողջությամբ, իսկ Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական։
Իսկ ընդհանուր խոսույթում, առհասարակ, ՀՀ-ն ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։


















































