Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյան. «Նպատակ դրեք ձեր առջեւ, երբեք մի ասեք, թե սա է մեղավոր, նա է մեղավոր։ Մեղավորին ինքներդ ձեր մեջ գտեք, որովհետեւ եթե կա խնդիր, կա նաեւ լուծում»

Հունիս 20,2026 18:30 Share

Բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որն այս օրերին Երեւանում է, իր հարազատ «Փյունիկ» ֆուտբոլի ակադեմիայի սաների հետ հանդիպմանը ապագա ֆուտբոլիստներին խորհուրդ տվեց նախ եւ առաջ կրթվել ու լավ մարդ լինել, ինչպես ժամանակին իրեն խորհուրդ է տվել իր հայրը՝ լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը։

«Քրտնաջան աշխատեք, հավատացեք, նպատակ դրեք ձեր առջեւ, որովհետեւ առանց նպատակների չեք կարող ինչ-որ հաջողության հասնել։ Երբեք մի բողոքեք, մի ասեք, թե սա է մեղավոր, նա է մեղավոր։ Մեղավորին ինքներդ ձեր մեջ գտեք, որովհետեւ եթե կա խնդիր, կա նաեւ լուծում։ Աշխատեք ձեր վրա եւ հասեք հաջողությունների»,-ասաց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը եւ Միլանի «Ինտերի» կազմում Իտալիայի չեմպիոնը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930