Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի փորձառու աշխատակիցներին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել քաղաքական հայացքների համար․ News.am

Հունիս 20,2026 13:20 Share

News.am – Հայաստանի էլեկտրական ցանցերում ակտիվորեն շարունակվում է ՔՊ-ականացումը: Ընտրություններից հետո ընկերությունում տեխնիկական խնդիրների լուծման փոխարեն ընկերության ղեկավարությունը լծվել է ընդդիմադիր ուժերի աջակիցների հայտնաբերման և վերջիններիս աշխատանքից ազատման գործին:

Ըստ NEWS.am-ի աղբյուրների, օրեր առաջ ՀԷՑ-ի Վարդենիսի էլցանցի երեք փորձառու աշխատակիցներ Վահագնին Ստեփանյանին, Գեղամ Խլոյանին և Նարեկ Շհոյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել քաղաքական հայացքների համար:

Պատմությունը սկսվել է մայիսի 15-ին, երբ «Ուժեղ Հայաստան» դաշինքի Վարդենիս այցի ժամանակ ընկերության երեք աշխատակիցներ ոչ աշխատանքային ժամի մասնակցել են «Ուժեղ Հայաստանի» կողմից կազմակերպված հավաքին:

Դրանից անմիջապես հետո վերջիններս անմիջապես կանչվել են Երևան ՀԷՑ-ի Անվտանգության և վերահսկողության տնօրեն Արման Սմբատյանի մոտ զրույցի, որտեղ էլ պահանջ է դրվել փոխել քաղաքական հայացքները և հրաժարվել «Ուժեղ Հայաստանին» աջակցելուց:

Սակայն վերջիններս հրաժարվել են՝ պնդելով, որ «Ուժեղ Հայաստանի» միջոցառումներին վերջիններս մասնակցում են ոչ աշխատանքային ժամերին և դա իրենց սահմանադրական իրավունքն է և որևիցե կերպ չի խոչընդոտում վերջիններիս աշխատանքային գործունեությանը:

Ընտրություններից անմիջապես հետո Վահագնին Ստեփանյանը, Գեղամ Խլոյանը և Նարեկ Շհոյանը կանչվել են «Գեղամա» մասնաճյուղի ՔՊ–ական տնօրեն Արա Հակոբյանի մոտ, որն էլ պահանջել է վերջիններիս աշխատանքից ազատման անհապաղ դիմում գրել:

Ասում են` սա պատմության դեռ սկիզբն է, և ՀԷՑ-ում առաջիկայում քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատման մեծ ալիք է սպասվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930