Լրահոս
Օրվա լրահոսը

«Dasaran.am» կրթական հարթակում նոր ինտելեկտուալ և ինտերակտիվ խաղ` «Բացահայտիր Ամերիկան»

Մայիս 15,2014 15:20

Այսօր` մայիսի 15-ին, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ, «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը Երևանի թիվ 125 դպրոցում ազդարարեցին «Բացահայտիր Ամերիկան» ինտելեկտուալ և ինտերակտիվ խաղի մեկնարկը: Խաղի նպատակն է հարստացնել մեր աշակերտների գիտելիքները ԱՄՆ-ի պատմության, մշակույթի, գրականության, ավանդույթների, արժեքների և աշխարհագրության մասին: Արկածային և մրցակցային ժանրով ստեղված խաղը կնպաստի նաև իրազեկության բարձրացմանն այնպիսի գաղափարների շուրջ, ինչպիսիք են բազմակարծությունը, ժողովրդավարությունը, կանանց և երիտասարդների իրավունքները, խոսքի ազատությունը և այլն:

Խաղը տեղադրված է «Dasaran.am» կրթական հարթակում, որին արդեն իսկ միացել են Հայաստանի բոլոր դպրոցները: Այսօր տեղի ունեցած արարողության շրջանակներում 11-15 տարեկան աշակ«Բացահայտիր Ամերիկան» ինտելեկտուալ խաղի իրականացումը ապահովել է «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ:

Հիշեցնենք, որ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ Հայաստանի հանրակրթական հաստատություններում:

«Dasaran.am» կրթական ծրագիրը 2009 թվականից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ծրագիրը գործում է ՀՀ բոլոր դպրոցներում՝ վայելելով ՀՀ ԿԳ նախարարութան և Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում համապատասխան գործունեությունն իրականացվում է ՀՀ Վարչապետի հավանությամբ:

«Dasaran.am»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031