Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Նախախորհրդարանը» ընդդիմությանը սպասողը չէ (տեսանյութ)

Մայիս 17,2014 10:38

«Բոլոր ազգերի ապագան կառուցում են իրենց երիտասարդները». մայիսի 16-ին, «Նախախորհրդարանի» հանրահավաքի ընթացքում Գարեգին Նժդեհի այս տողերով իր ելույթը սկսեց ակտիվիստ Եղիա Ներսեսյանը: Նա հայտարարեց, որ մեջբերում է այն Նժդեհին, որն իրենցն է, այլ ոչ թե Հանրապետական կուսակցությանը.

«Նրանք փորձեցին բոլոր սրբությունները սրբապղծել, իրենք խոսում են Նժդեհից, Մոնթեից, Կոմիտասից, բայց իրենք ոչ մի կաթիլ անգամ հայկական չեն կրում իրենց արյան մեջ, դրա վառ ապացույցն է անցած 23 տարիները»:

Նա իր խոսքում դիմեց գործող ռեժիմին՝ հայտարարելով, որ իրեն մնացել է ընդամենը 49 շաբաթ եւ կոչ արեց երիտասարդներին կամավոր կերպով միանալ իրենց:
Մանրամասները՝ տեսանյութում:

Եղիա Ներսեսյանը անդրադարձավ նաեւ Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձություններին՝ նշելով, որ իր ընկերոջը՝ «Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին, մի ոստիկան խփելով ասել է՝ «զգում ես չէ՞ ցավը».
«Ով փորձի ցավացնել մեզ, ինքն այսօր կմարսի դա, բայց 49 շաբաթ հետո, ինքը ժամանակ անգամ չի ունենա, որ փախնի մեր երկրից: Պարոն Օսիպյա՛ն, եթե դու հրաման տաս, քո շարքային զինվորներին, որ ձեռք բարձրացնեն ազատության համար պայքարող հայ քաղաքացուն դու չես մարսի դա, հստակ իմացի»:Ժիրայր

«Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանն էլ իր ելույթում նշեց, որ իրենք չեն զարմանում, որ հայկական ընդդիմությունը պառակտված է, քանի որ գիտակցում են, որ գոյություն ունի մի ռեժիմ, որը երկար տարիներ, իր բոլոր հնարավորություններով պառակտել է այդ դաշտը եւ ամբողջությամբ վերահսկում է այդ դաշտը: Նա հայտնեց, որ շարժումը սկսելուց բազմաթիվ անգամ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին հորդորել են, որ օր առաջ պետք է այդ դաշտից դուրս գալ.

«Մի դաշտ, որտեղ խաղի կանոնները հաստատվում են եւ թելադրվում են գործող խանի կողմից, այդ դաշտում որեւէ գործունեություն վարելն անիմաստ է: Դժբախտաբար, դա մինչ այսօր չի գիտակցվել, սակայն, քանի որ մենք ժամանակ չունենք մենք սպասողը չենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031