Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքի տոն՝ Գավառի պետական համալսարանում

Մայիս 18,2014 12:26

Մայիսի 17-ին Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի սրահում կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի կողմից նվիրաբերված 200 միավոր գրքի ցուցադրություն:

Երևանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի մայր բուհը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության մարզային բուհերի, Արցախի պետական համալսարանի, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատությունների և Երևանի քաղաքային գրադարաններին նվիրելու ԵՊՀ հրատարակչության լույսընծայած գրքերից: Այս գեղեցիկ առաքելությամբ Գավառի պետական համալսարանում հյուրընկալվել էին Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները՝ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, Հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Պապին Մուրադյանը և Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության պետ Արշակ Հովհաննիսյանը:

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունեց հյուրերին, կարևորեց ԵՊՀ հրատարակչության ջանքերով և Գալուստ Գյուլպենկյան հիմնարկության օժանդակությամբ արժեքավոր գրքերի լույսընծայումը և ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր պարոն Արամ Սիմոնյանին` նվիրատվության և արդյունավետ համագործակցության համար: «Գրքերի նվիրատվությունը մեկնարկել է ս. թ. մայիսի 16-ին Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտից, քանի որ հենց Ալեքսանդրապոլում է կայացել Մայր բուհի բացման հանդիսավոր արարողությունը: Այսօր մենք Գավառի պետական համալսարանում մասնակցում ենք գրքի տոնի և լիահույս ենք, որ այս գրքերը կծառայեն իրենց նպատակին»,- ասաց պարոն Ռուբեն Մարկոսյանը: Բացի նվիրաբերված գրքերից, ցուցադրված էին նաև ԳՊՀ դասախոսների հեղինակած մենագրությունները, դասագրքերը, բառարանները, ուսումնամեթոդական ձեռնարկները, Գավառի պետական համալսարանի հրատարակած գիտական հոդվածների ժողովածուները:

Գավառի պետական հաալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031