Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթուղին բացվելու՞ է

Մայիս 24,2014 11:15

Ամիսներ առաջ Նախիջևանի հիմնախնդրի լուծման հարցում արմատական զարգացումների վերաբերյալ մեր նախաձեռնության ներկայացրած կանխատեսումն իրականություն դարձավ:

Օրերս Իրանի քաղաքաշինության և ճանապարհների նախարար Աբբաս Ախունդը Ջուլֆա կատարած իր այցի ընթացքում հայտարարեց, որ Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են տեղի ունենում Իրան-Ադրբեջան-Հայաստան երկաթուղու վերագործարկման հարցի շուրջ:

Իրանի և Արևմուտքի հարաբերությունների արմատական վերանայման ներկայիս գործընթացի պայմաններում Նախիջևանի հիմնախնդրի նկատմամբ Իրանի այս շահագրգիռ նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ այդ հիմնախնդիրը հետզհետե վերածվում է մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական ակտիվ վերադասավորումների գործոնի:

Նախիջևանի հիմնախնդրի այսպիսի արդյունավետ լուծումը ձեռնտու չէ տարածաշրջանում առկա մի շարք ուժերին:

Մասնավորապես՝ Ռուսաստանը փորձում է Մաքսային Միության մեջ ներգրավելով մեկուսացնել Հայաստանին և խափանել Իրանի հետ ռազմավարական կապեր հաստատելու միջոցով տարածաշրջանային գործոնի վերածվելու նրա հեռանկարը: Բնականաբար՝ այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանն ակտիվ կերպով խաղարկում է նաև Արցախյան հիմնախնդիրը:

Նախիջևանի հիմնախնդրի լուծման իրանական տարբերակը իրական հեռանկար է ապահովում Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու, մեր ազգային խնդիրները լուծելու և բոլոր կողմերի միջև կամուրջ-խաչմերուկի դեր ստանձնելու միջոցով թռիչքային զարգացման համար:

Մինչդեռ Մաքսային Միության մաս կազմելով՝ Հայաստանը կմեկուսանա տարածաշրջանից և քայլ առ քայլ կկորցնի ոչ միայն ինքնիշխանությունը և զարգացման հեռանկարը, այլև ազգային գոյության բոլոր նախադրյալները:

Այս ամենի հաշվառմամբ՝ մեր ժողովրդին, առաջին հերթին՝ երիտասարդությանը, կոչ ենք անում համախմբվել ու պայքարել հանուն մեր ինքնիշխանության վերականգնման, որպեսզի դրանից հետո հնարավոր լինի ռազմավարական հարաբերություններ հաստատել հարևան Իրանի հետ, տեր կանգնել Նախիջևանին ու որոշել մեր ապագան:

 

«Նախիջևան» ազգային քաղաքական նախաձեռնություն


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031