Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամկետների մասին չեմ կարող խոսել»․ Փաշինյանը սահմանազատման եւ սահմանագծման մասին

Ապրիլ 30,2026 16:12 Share

Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ ժամկետներ կա՞ն, թե երբ կհաստատվեն սահմանազատման-սահմանագծման վերաբերյալ փաստաթղթերը, որպեսզի աշխատանքները մեկնարկեն։

Փաշինյանն ի պատասխան ասաց, որ փաստաթղթերը պիտի ներպետական ընթացակարգեր անցնեն։ Ժամկետների մասին հստակ ոչինչ չասաց։ «Ժամկետների մասին չեմ կարող խոսել, որովհետեւ ընթացակարգերի հետ կապված նրբություններին շատ չեմ տիրապետում։ Այդ ամենը կարվի առանց շտապողականության, բայց նաեւ առանց արգելակման»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե արդեն հստա՞կ է՝ սկզբում ԹՐԻՓՓ-ի հատվա՞ծն է սահմանազատվելու, հետո մյուս ուղղություննե՞րը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ենթադրենք՝ պետք է երկաթուղի անցնի, պետք է հստակ լինի՝ սահմանը որտեղ է, որն է Հայաստանի պատասխանատվության գոտին եւ որը Ադրբեջանինը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930