Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ ծեծկռտուքը քաղաքապետի թեկնածուի պատճառով էր

Մայիս 27,2014 15:34

Aravot.am-ի Գորիսի ոստիկանության աղբյուրները նոր տեղեկություններ են հայտնում մայիսի 25-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, վեճն ու ծեծկռտուքը Գորիսի քաղաքապետի ընտրությունների հետ է կապված: Երիտասարդները վիճել են քաղաքապետի թեկնածուի շուրջ, ինչը ավարտվել է ծեծկռտուքով:

Մեր աղբյուրի պատմելով, տուժածներից մեկը, որը հավանաբար ամենաշատն էր ծեծվել, միայն այսօր է ներկայացել ոստիկանություն.
«Նա թաքնված էր, եւ դեպքից երեք օր անց է ներկայացել, որ կապտուկներն ու վերքերը անցած լինեն»:

Հիշեցնենք, որ news.am-ի  տվյալներով, ծեծից հետո Էյներ Խաչատրյանը «Կուլակ» մականունով հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաներին՝ տուժածներ Գոռ եւ Արթուր Հարությունյաններին նստեցրել էր իր մեքենան եւ անհայտ ուղղությամբ տարել:
Իսկ ոստիկանությունը «առեւանգված» երիտասարդներին հայտնաբերել էր երեկ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, դեպքի մանրամասները ճշտվում են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031