Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյանի պատասխանը` Միկոյանի որդու նամակին

Հունիս 02,2014 11:44
Hranush Xaratyan

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Անաստաս Միկոյանի ավագ որդու նամակին, որով նա շնորհակալություն է հայտնում Երևանի ավագանուն իր հոր արձանը տեղադրելու մասին որոշումն ընդունելու համար: Ստորև ներկայացնում ենք Հ. Խառատյանի գրառումը. «Չնայած հայ ժողովրդի և Հայաստանի հետ ազգանունից զատ որևէ առնչություն չունեցող Միկոյանի ավագ որդին իր հայր Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը «տրամաբանական ու արդարացված» համարելու իր խոսքն սկսում է հավաստելով, որ իր հայր Միկոյանը գովազդվելու կարիք չունի, այնուամենայնիվ զբաղվում է հենց դրանով,-գովազդով, թվարկելով Միկոյանի՝ իր նկատառումով դրվատանքի արժանի գործերը: Անշուշտ որոշ հարցեր են առաջացնում իր պատկերացումները, մասնավորապես ի՞նչ ասել է ՝ «Նրա երկար տարիների աշխատանքի հիմքը եղել է մեր ազգին, այդ թվում և հայերին, սպառողական ապրանքների ապահովումը»,-ո՞րն է այդ «մեր ազգը»՝ ԽՍՀՄ բնակչությու՞նը: «Սպառողական ապրանքներ» մատակարարե՞լու համար են Միկոյանի արձանը ուզում կանգնեցնել Երևանում: Այդ ապրանքների հիմնական մատակարարը այսօրվա Հայաստանում Լֆիկ Սամոն է: Նա այդ գործը հիանալի է անում՝ քանդելով մեր երկրի նյութական, հասարակական և բարոյական արժեքները և հյուծելով Հայաստանի բնակչության չպաշտպանված բնակչությանը: Ավելի մեծ մասշտաբներով ու ձևերով նույն բանն է արել Միկոյանը: Առաջնորդվելով մեր մշակույթի նախարարի խորհրդով՝ «մոռանանք վատը, հիշենք լավը», Լֆիկ Սամոյին ու Միկոյանին նույն սկզբունքներով արժևորելու դեպքում նրանց արձանները միմյանց կողքի պետք է դրվեն՝ երկուսն էլ «սպառողական ապրանքներ են մատակարարել», երկուսն էլ հիմնովին քանդել են հասարակական արժեքները, երկուսն էլ իշխանության և իշխող կուսակցության մաս են, երկուսն էլ հնազանդորեն քվեարկել են երկրի բնակչության ստրկացման ծրագրերի օգտին: Մի բանում Միկոյանի որդին ճիշտ է՝ Հայաստանը Միկոյանի ոչ թե հայրենիքն է, այլ՝ «պատմական հայրենիքին» է, նա այնտեղ ծնվել է: Այդքանը բավական է եղել, որ Միկոյանը Հայաստանի հանդեպ մասնավոր իրավունքներ ունենա՝ որոշի Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը՝ ո՞ր մասը կտրել, ու՞մ տալ, ինչքա՞ն մարդ սպանել, ու՞մ չսպանել, ինչպե՞ս տնօրինել ցեղասպանությունից փրկված թուրքահայերի ճակատագիրը /և այս ամենը՝ հայերի ու Հայաստանի դեմ/ և, իհարկե, ամեն, ամեն ինչ անել, որպեսզի իր սեփական ժառանգները, Աստված մի արասցե, Հայաստանի հետ որևէ առնչություն չունենան: Նրա ընտանիքում նույնիսկ հայերենը «գաղտնալեզու էր» և օգտագործվում էր միայն ու միայն իր կնոջ հետ զավակների համար անհասկանալի զրույցի դեպքում, քանի որ զավակները հայերենի նման անարժան լեզվի հետ որևէ առնչություն չպիտի ունենային: Միկոյանի մասին ժառանգների կողմից պատվիրված ֆիլմերում հենց իրենք են այդ մասին պատմում: Եվ, իհարկե, Անաստաս Միկոյանի ավագ որդու համար այդ թերարժեք լեզվով խոսող «պատմական հայրենիքի մայրաքաղաքում» Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը «տրամաբանական և արդարացված է»: Սա է այս մարդու մեծահոգի գնահատականը՝ «տրամաբանական և արդարացված»: Նա նույնիսկ շնորհակալ չի դրա համար, քանի որ իր հոր այդ անհասկանալի «պատմական հայրենիքը», որը ոչինչ, բացարձակապես ոչինչ է ի՛ր համար, ոչինչ չի ասում նրա հոգուն, մտքին, զգացմունքներին, դաստիարակությանը, աշխարհայացքին, բայց որը ի թիվս իր համար հասկանալի «մեր ազգի» /ԽՍՀՄ-ի՞, ռուսնե՞րի/ օգտվել է Միկոյանի «մատակարարած սպառողական ապրանքներից», իհարկե, պետք է մեծարի իր հորը որպես նրա «պատմական հայրենիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Hayk says:

    Տ Խառատյան, «թերաժեք» հայերենով խոսող շատ հայեր շաաաատ մեծ ծառայություններ են մատուցել մեր Հայրենիքին: Փորձեք ինքներդ հիշել, ու կտեսնեք, թե ինչքան շատ են նրանք: Ձեր համեմատություններն էլ,մեղմ ասած,անհեթեթ են ու թունոտ, ավելի շուտ բամբասանքի են նման:

  2. MIka says:

    այստեղ տիկին Խառատյանը շատ հստակ է գրում ու բացահայտում որ հայերենը որպես նվաստ լեզու հենց չէր գործածվում նրանց ընտանիքում, ինչ է մենք չենք հիշում խորհրդային ժամանակների քաղքենի կուսակցական վերնախավին ու ոչ միայն… մարդ էին համարում մենակ ռուսական դպրոց ավարտածները, մյուսները ոչ…. կաշառքով ռուսական դպրոց էին ճխտում երեխաներին մենակ թե հայերեն չսովորեն… սա ել հենց նույն սերիայից է, և հետո տիկին Խառատյանի գրածը անհեթեթ ու բանբասանք անվանելու համար նախ պետք է որոշակի բան ներկայացնել իրենից, ու շատ մեծ բան, թե չէ ով ասես կարող է մտքից անցածը գրել այս հարգարժան տիկնոջ հասցեին, ով միայն դրվատանքի է արժանի ու մեր երկիրը երկիր կդառնա եթե տիկին Խառատյանի նման մարդիկ լինեն պետւթյան ղեկավար ոչ թե այսօրվա կենդանական աշխարհի ներկայացուցիչները, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն ոչ միայն հայ ժողովրդի հետ, այլ որևէ մարդկային բարոյականաության կամ սկզբունքայնության հետ…

    • Hayk says:

      ——-” նախ պետք է որոշակի բան ներկայացնել իրենից, ու շատ մեծ բան, թե չէ ով ասես կարող է մտքից անցածը գրել “—— Հրաշալի խոսքեր են…Հատկապես Միկոյանի մասին գրողների համար:

  3. Nelli says:

    Г-жа Харатян, если Вы не понимаете огромную важность для любого Государства именно “Обеспечение населения потребительскими товарами”,то не стоит умничать ! Например. из-за нехватки туалетной бумаги в Венесуэле хотели менять власть.

  4. Կարո Մելիքյան says:

    Տիկին Nellin էլ՝հավանաբար,Միկոյանի շառավիղներից մեկն է,քանի որ՝նույնպես հայերենին՝ քամհարանքով է վերաբերվում։

  5. ՍԻԼՎԱ says:

    Այո կարելի է կանգնեցնել Միկոյանի արձանը, եվ անուն ազգանունի փոխարեն գրել ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30