Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյանը (Շմայս) խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները

Հունիս 02,2014 12:04

Այսօր դռնփակ նիստում Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն որոշեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) խախտել է էթիկայի կանոնները: Խոսքը լրագրողներ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի 21.01.2014թ. N 2-63 դիմումին  է վերաբերվում:

Հիշեցնենք, որ խոսքը գազային համաձայնագրերի վավերացմանը օրը Ազգային ժողովի նիստերի դահլիճում լրագրողները` Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, Սարգիս Խանդանյանն ու Հակոբ Կարապետյանը ցուցապաստառներով լուռ ակցիա էին կազմակերպել: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել ակցիայի մասնակիցների հասցեին:
Լրագրողները էթիկայի հանձնաժողովից պահանջում էին գնահատական տալ պատգամավորի վարքագծին, քանի որ գտնում են, որ վերջինս խախտել է պատգամավորի վարքագծի կանոնները: Լրագրողներին արդեն լսել էին հանձնաժողովում:

ԱԺ էթիկայի հանձնաժողովի այսօրվա որոշումն, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, կհրապարակվի խորհրդարանի առաջիկա նիստում եւ կտեղադրվի կայքում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30