Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է

Հունիս 04,2014 19:05 Share

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հրավերով ս.թ. հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնություններին, մասնավորապես «Վճռական աջակցություն» գործողությանն առնչվող հարցեր: Հայկական կողմը ևս մեկ անգամ հավաստել է, որ ունի կարողություններ և ցանկություն շարունակելու աջակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին:

 

Պաշտպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել