Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին շուկային ուղղված ապրանքատեսակների արտադրության ծավալները շեշտակիորեն նվազել են. «Հրապարակ»

Հունիս 06,2014 10:46 Share

Այս տարվա հունվար-ապրիլին, նախորդի համեմատ, մասնավորապես, նվազել է կաթնամթերքի որոշ տեսակների արտադրությունը, մոտ 28%-ով՝ թթվասերի, 15%- ով՝ կաթնաշոռի, 12%-ով՝ մածունի, 21%-ով՝ պահածոների, 34%-ով՝ ձավարեղենի, 16%-ով՝ բուսական յուղի, 87%-ով՝ շաքարավազի եւ, վերջապես, 1,3%-ով ամենակարեւոր սննդամթերքի՝ հացի արտադրությունը։ Մոտ 5%-ով նվազել է կոնյակի, 9%-ով՝ գինու եւ 2,2 անգամ էլ՝ հանքային ջրերի արտադրությունը։

Սննդամթերքի եւ խմիչքների արտադրության ծավալների համատարած անկման այս ֆոնին ուշագրավ է գարեջրի 78%-ով, ոչ ալկոհոլային ըմպելիքների 39%-ով եւ աղբյուրի ջրի 63%-ով աճը։ 48%-ով աճել է սիգարետների արտադրությունը։
Ինչպես նկատում ենք, բացի թերեւս աղբյուրի ջրից, արտադրության աճ արձանագրած մյուս մի քանի ապրանքներն ունեն նաեւ արտահանման ուղղություն, այդ իսկ պատճառով արտադրության աճ են արձանագրել։ Այլապես զուտ ներքին պահանջարկի հաշվին անգամ նախկին ծավալներն ապահովել հնարավոր չէր լինի։

Մինչդեռ հիմնականում ներքին շուկային ուղղված ապրանքատեսակների արտադրության ծավալները շեշտակիորեն նվազել են։ Խոսքը, տվյալ դեպքում, կաթնամթերքի, շաքարավազի, ձավարեղենի եւ անգամ պահածոների մասին է:

Նարինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30