Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրա Մովսիսյանն անգլիական ակումբների ուշադրության տիրույթում է

Հունիս 06,2014 11:00 Share

Sky Sports-ի տվյալներով, անգլիական մի քանի ֆուտբոլային ակումբների սկաուտներ Յուրա Մովսիսյանի խաղը գնահատելու նպատակով ներկա են եղել Հայաստանի ազգային հավաքականի վերջին ընկերական հանդիպումներին:

Այդ առիթով ֆուտբոլիստն ասել է. «Ես լսել եմ, որ ինձանով հետաքրքրվում են Անգլիայում ու Գերմանիայում: Պետք է տեսնել, թե որքանով է այդ հետաքրքրությունը լուրջ: Ես ապացուցել եմ, որ կարող եմ գոլ խփել ամեն տեղ, որտեղ խաղացել եմ: «Սպարտակը» տեղյակ է իմ ամբիցիաներին եւ բոլոր կողմերը պետք է բավարարված լինեն: Ինձ համար կարեւորը խաղադաշտում հաջողությունն է»:

Tribalfootball.com-ի տեղեկություններով, Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողով Անգլիայում հետաքրքրված են «Տոտենհեմը», «Էվերթոնը» եւ «Վեսթ Բրոմվիչը»:

26-ամյա Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» լավագույն ռմբարկուն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30