Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ Եվրասիական միությանն արագ ինտեգրվելու համար

Հունիս 06,2014 15:01

Թե ինչ հրաշալի բան է Եվրասիական տնտեսական միությունը ու ինչ չքնաղ ապագա է սպասվում այդ միությանը անդամագրվողներին՝ այսօր «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում բացատրում էին «Օդնակո. Եվրազիա» պորտալի գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը, «Բելոռուսսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինը՝ «Եվրասիական ինտեգրում. Արդիական հարցեր» թեմայով ասուլիսի ժամանակ։

Սեմյոն Ուրալովը, մասնավորապես, ասում էր, որ Հայաստանի համար պատմական շանս է ստեղծվել՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը՝ որպես առաջիններից մեկը, ինչը շահեկան վիճակում կդնի նրան՝ ի տարբերություն ավելի ուշ «խելքի եկողների». «Հայաստանը շատ ճիշտ արագ տեմպ է վերցրել, եւ անցել է անգամ Ղրղըզստանին, որը շատ ավելի վաղուց էր այս միությանն ինտեգրվում»: Նա ներկայացրեց իր պատկերացմամբ երեք կարեւորագույն սկզբունքներ, որոնց պետք է հետեւի Հայաստանը՝ հաջողությունների հասնելու համար: Դրանցից առաջինը, ըստ նրա, տրանզիտային ինտեգրացիան է, այսինքն՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան, իսկ այնուհետեւ՝ Իրան, երկաթուղային ճանապարհի վերականգնումը: Դրա համար անհրաժեշտ է, որ Վրաստանը բացի իր երկաթուղին եւ ռուսական գնացքները անարգել հասնեն Հայաստան, ապա՝ Իրան: Ու այդ նպատակին հասնելու ճանապարհը, ըստ Ուրալովի՝ հայկական հզոր լոբբին է, որը պետք է աշխատի եւ Մոսկվայում, եւ Թբիլիսիում, եւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, ու հասնի նրան, որ ռուսական գնացքները նույն ձեւով մտնեն Հայաստան, ինչպես գնում են դեպի Կալինինգրադ:

Հաջորդ առանցքային հարցը, որ պիտի լուծի Հայաստանը՝ նոր արդյունաբերության ստեղծումն է: Դրա համար Հայաստանը պետք է ծրագրեր կազմի եւ նոր գործընկերների հետ՝ ՌԴ, Բելառուս եւ Ղազախստան, հասնի դրանց իրականացմանը. «Եթե դուք չգծեք ձեր ծրագրերը, ոչ ոք ձեր փոխարեն դա չի անելու: Պետք է հասկանալ, թե ինչ տնտեսություն եք ուզում, ինչ արդունաբերություն եք ուզում, պրոյեկտներ կազմել եւ սկսել ստեղծել»: Եվ վերջապես երրորդը՝ միջռեգիոնալ կապերի հաստատում՝ Հայաստանը պետք է հսկայական ռուսական շուկայից ընտրի կոնկրետ ռեգիոն, որի հետ ուզում է աշխատել եւ գնալ ռեգիոնալ համակարգված աշխատանքների, ինչը շատ արագ արդյունք կբերի:

Ըստ Ուրալովի՝ եթե այս երեք առանցքային կետերի շուրջ Հայաստանը կարողանա քայլեր ձեռնարկել, ապա ընդամենը երկու-երեք տարուց ՀՀ բնակիչները իրենց մաշկի վրա կզգան առաջընթացը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ցանկացած միությունում Հայաստան հաջողություն կունենա,եթե սպառողից դառնա արտադրող..

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30