Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Հունիս 07,2014 10:05

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 7-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ «Այրիվանք» հանգստյան տան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ 32 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 35 ST 108 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից վարորդ Մ. (ծնվ.1958թ.), ուղևորներ՝ Տ. (ծնվ. 1994թ.), Ա. (ծնվ.1989թ.) Մ. (ծնվ. 1990թ.) Ա.-երը և Ա. Մ.-ն (ծնվ.1958թ.), ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Տուժածները տեղի ուժերով (պատանի երկրապահների ջոկատ) տեղափոխվել են «Այրիվանք» հանգստյան տուն, այնուհետև հրշեջ-փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:
Տուժածները տեղափոխվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30