Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված ուսանողի հայրը փորձում է պարզել ողջ ճշմարտությունը. «Փաստինֆո»

Հունիս 10,2014 17:41

Երևանի Տերյան փողոցում ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության աղմկահարույց գործով այսօր հարցաքննվեց տուժողի հայրը, տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանը: Նա հայտարարեց, որ դեպքի վերաբերյալ իր տրամադրվածությունը մեկն է՝ պարզել ողջ ճշմարտությունը:

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ դեպքից առաջ հեռախոսով խոսել է որդու հետ, նա նորմալ վիճակում է եղել, ապա ավելի ուշ որդու հեռախոսից իրեն զանգահարել են հիվանդանոցից, ասել, որ իր որդին դանակահարվել է:

Տուժողի հայրը նշեց, որ իր որդու ընկերոջ՝ Ռոբերտ Խաչատրյանի հորից է լսել, որ իր որդու մահվան հանգեցրած դանակի հարվածը հասցրել է ոմն Հայկը Կոմիտասից, ով, ինչպես իրեն հայտնի է դարձել հետագայում, ամբաստանյալ Հայկ Աղամալյանն է:

Նա հայտնեց, որ որդին գտնվել է վիճաբանության վայրում ընկերոջ՝ Ռոբերտ Խաչատրյանի պատճառով, իր հարցին, թե «եթե դու այնտեղ չլինեիր, Տիգրանն այնտեղ կլինե՞ր», Ռոբերտ Խաչատրյանը բացասական պատասխան է տվել:

Ըստ սպանվածի հոր՝ Ռոբերտ Խաչատրյանի վնասվածքները մտացածին էին և նպատակ ունեին իր մոտ խղճահարություն առաջացնել, պատահական չէ, որ դատական բժիշկը չի նկատել, մասնավորապես, փորի վնասվածքը:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30