Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Հանդիսավորությամբ նշվեց քննչական գլխավոր վարչության կազմավորման տարեդարձը

Հունիս 10,2014 21:13 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի 10-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում հանդիսավոր պայմաններում նշվեց քննչական գլխավոր վարչության կազմավորման տարեդարձը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը քննիչներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ:

Տոնի առթիվ ոստիկանության քննչական կորպուսի աշխատանքը բարձր գնահատեց և շնորհավորանքի խոսք հղեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանն իր ելույթում անդրադարձավ ստորաբաժանման գործունեությանը, առաջիկա անելիքներին և շնորհակալություն հայտնեց գնահատման համար:
Հանդիսության ավարտին մի խումբ քննիչներ խրախուսանքների արժանացան հանրապետության գլխավոր դատախազի կողմից:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով քննչական գլխավոր վարչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մասնագիտական տոնի և աշխատանքում ցուցաբերած նախաձեռնողականության ու արդյունավետության համար:

 

ՀՀ Ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: