Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը` Կիսելյովի «դասատուական» ոճի մասին. «Մենք ենք որոշում ինչպես ապրել մեր տանը»

Հունիս 13,2014 12:54

«Դմիտրի Կիսելյովը, ամենայն հավանականությամբ, շփոթել է ջերմ ընդունելությունն այլ երևույթների հետ, միգուցե նաև այնքան էլ քաջատեղյակ չէ հայերիս սովորություններին ու չգիտի, որ մենք չափից ավելի ջերմ ենք մեր տուն մտած յուրաքանչյուր հյուրի նկատմամբ, բայց նաև միշտ և հաստատապես մենք ենք որոշում ինչպես ապրել մեր տանը, ինչ անել կամ ինչ հյուրասիրել: Սա իմիջիայլոց »,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ՀՀ ԱԺ-ում «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը բարձրացրել է ՀՀ-ում ռուսերենը՝ որպես երկրորդ պետական լեզու հռչակելու հարցը:

Այնուհետև պարոն Ավագյանը նշեց. «Ցավում եմ, որ այսպիսի աղմուկ բարձրացավ մի անզգույշ խոսքից: Չի կարելի թույլ տալ, որ նման երևույթները ճոխացվեն ու դիտարկվեն հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Դա կոպիտ սխալ է: Հայ-ռուսական հարաբերությունները շատ խորը արմատներ ունեն և շատ ամուր են, ու ոչ ոք չի կարող վնաս հասցնել դրանց վերընթաց զարգացմանը: Իսկ Ռուսաստանի առանձին քաղաքագետներ կամ լրագրողներ շատ ավելի լավ կանեն, որ օգնեն մեզ այդ հարաբերությունների զարգացման հարցում և ոչ թե դասատուական ոճով աջ ու ձախ ելույթներ ունենալով` հակառուսական ելևէջներ առաջացնեն մեր հասարակության մեջ:

Դա սխալ գործելաոճ է, և մենք ամեն ինչ անելու ենք Ռուսաստանի և ռուս ժողովրդի հանդեպ մեր հասարակության մեջ տիրող համատարած դրական վերաբերմունքը պահպանելու ու զարգացնելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Էսօր բոլորդ դարձել եք «Խաթաբալադայի» համազասպներ: Հլա ասա—-Համազաաաաաաաաաաաաաասպ: Դե հիմա ասա-Գյոթե((((((((

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30