Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահը այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի

Հունիս 19,2014 15:43

https://armenianchurch.ge/. Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանը և ՀՀ պետական պատվիրակությունը, հունիսի 19-ին, այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հարգարժան հյուրերին դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքի պաշտոնեությունը և հասարակայնության ներկայացուցիչները:

Serj Sargsyan-VrastanՀայոց հինավուրց եկեղեցում մոմեր վառելուց հետո, ՀՀ պաշտոնական պատվիրակությունը այցելեց Թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն: Բարի գալուստի ջերմ խոսքերով և ՀՀ ու Վրաստանի պետական օրհներգների կատարմամբ, ՀՀ նախագահին դիմավորեցին Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաները:

Վիրահայոց թեմի առաջնորդը ՀՀ նախագահին ներկայացրեց կենտրոնը, պատմեց այս մշակութային օջախի գործունեության մասին, որը նպատակաուղղված է Վրաստանում մայրենի լեզվի պահպանմանը, ազգային մշակույթի զարգացմանը, հայ-վրացական բարեկամական կապերի խորացմանը:

ՀՀ մեծարգո նախագահը դիտեց նաև Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպված «Ջավախք աշխարհն իր եկեղեցիներով» խորագրով երիտասարդ նկարիչներ Արման Թորոսյանի և Հրաչյա Սաֆարյանի անհատական ցուցահանդեսը:

Վիրահայոց թեմի առաջնորդը Հայաստանի նախագահին ներկայացրեց թբիլիսահայության արժանավոր դեմքերին, խոսեց հրատապ խնդիր ներկայացնող Պ.Ադամյանի անվան հայկական պետական թատրոնի վերանորոգության, կրթության և մշակույթի բնագավառի հարցերի շուրջ: Վերջում Սրբազան Հայրը բաժակ բարձրացրեց մայր հայրենիքի բարգավաճման և Հայաստանի նախագահի արևշատության մաղթանքով:

Ունկնդրելով կենտրոնի մշակութային խմբակների ելույթները,ՀՀ նախագահն իր գոհունակությունը արտահայտեց Վիրահայոց թեմի համայնքային գործունեության կապակցությամբ և վառ տպավորություններով հրաժեշտ տվեց ներկաներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30