Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան մոտ 1200 երեխա իրենց հանգիստը կանցկացնեն ճամբարներում

Հունիս 20,2014 18:25

Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան մոտ 1200 երեխա հունիսի 20-ից մինչև օգոստոսի 16-ը ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրենց հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում: Պատասխանատուների խոսքով՝ երեխաների ճամբարային առօրյան հագեցած կլինի մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներով, հայրենասիրական ու ճանաչողական բնույթի տարբեր դաս-խաղերով:

001

Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, սոցիալական ապահովության և առողջապահության վարչությունների, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ նախապես անհատական աշխատանք է տարվել ծնողների հետ՝ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելու և նրանց առօրյան այդ նախասիրությունների համաձայն առավել հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու համար:

Վարչական շրջաններն իրենց հերթին, ըստ անհրաժեշտության, հոգացել են նաև ճամբարականներին մարզահագուստներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու հարցը: Առաջին հերթափոխով ճամբար է մեկնել 325 երեխա, ում տեղերում ճանապարհել և ուրախ ժամանց ու բարի հանգիստ են մաղթել վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները: Երկրորդ և երրորդ հերթափոխերով ճամբար կմեկնի ևս 425 –ական երեխա:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30