Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը

Հունիս 27,2014 16:04

Հունիսի 27-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Օրակարգում էին ՀՀ կառավարության Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական չորրորդ համաժողովում արված հարցադրումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի քարտուղարության հաշվետվությունը, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ս.Պետրոսյանը նշեց, որ 2011թ. Կայացած Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական չորրորդ համաժողովում լայն քննարկումներ են եղել և հնչել են առաջարկություններ: Ընդհանուր առմամբ առանձնացվել է 64 ամփոփ առաջարկություն, որոնց իրականացումը եղել է ուղենշային Հայաստան–Սփյուռք գործակցության տարբեր ծրագրերի մշակման և իրականացման ժամանակ: Այդ աշխատանքները իրականացվել են համահայկական և համայնքային կառույցների հետ համատեղ: Աշխատանքների իրականացմանը մասնակցել են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

Վերջին 3 տարում Սփյուռքի հիմնախնդիրների ուսումնասիրման ուղղությամբ իրականացվել է ավելի քան 15 հետազոտություն, հրատարակվել է շուրջ 50 գիրք, այդ թվում՝ 3 «Հայկական Սփյուռք» տարեգրքերը: Կազմակերպվել է 10 գիտաժողով՝ նվիրված հայկական սփյուռքի հիմնախնդիրներին, սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբմանը, երիտասարդական հիմնախնդիրներին: Կազմակերպվել է «Սփյուռք» ամառային դպրոցի գործունեությունը՝ իր 5 ուղղություններով, այս տարի ավելացել է 6-րդ ուղղությունը՝ համայնքային գործի կազմակերպիչների դասընթացները: Իրականացվել է Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման 2 ծրագիր: Կազմակերպվել է «Սփյուռքի համայնքային օրերը Հայաստանում» 2 ծրագիր, ինչպես նաև «Իմ Հայաստան» և «Կոմիտաս» փառատոնները բազմաթիվ մշակութային միջոցառումներ, սփյուռքահայ անհատների մեծարման երեկոներ: Ստեղծվել են արևմտահայերենի միասնական դասագրքեր, Սփյուռքի կրթօջախներին ցուցաբերվել է մեթոդական, նյութական աջակցություն, կազմակերպվել է ուսուցիչների վերապատրաստում տեղերում և ՀՀ-ում, տրամադրվել է մեծ քանակությամբ ուսումնական գրականություն, ՀՀ պետական խորհրդանիշեր: Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային կոնգրեսի հետ միասին կազմակերպվել են 8 անվանակարգով մրցանակաբաշխություններ: Օժանդակություն է ցուցաբերվել Սփյուռքում 60 նոր մեկօրյա դպրոցների բացմանը: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրականացված աշխատանքները ամփոփվել են վերջերս կայացած համաժողովում: Իրականացվող աշխատանքների մի մասը կրում է շարունակական բնույթ:
Զեկուցողը նշեց, որ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական հինգերորդ «Հարափոփոխ աշխարհի հայկական իրականությունը» խորագրով համաժողովը կկազմակերպվի 2014թ. սեպտեմբերի 19-21-ը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական չորրորդ համաժողովի ժամանակ հնչած առաջարկները անհրաժեշտ է խմբավորել ըստ ուղղությունների և նշել այդ ուղղություններով կատարված աշխատանքները: Անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ, կազմել քննարկվող խնդիրների փաթեթը, բաժանել սփյուռքի համայնքներին:
Նախարարն առաջարկեց ընդլայնել հրավիրյալների ցանկը, համաժողովին հրավիրել բոլոր երիտասարդ առաջնորդներին:

Նախարարը կարևորեց նաև «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական հինգերորդ համաժողովը:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի քարտուղարության հաշվետվությունը ներկայացրեց քարտուղարության պետ Ա.Էլչիբեկյանը: Նա նշեց, որ կառավարության կողմից տրված հանձնարարականները նախարարությունը կատարել է ժամանակին և ամբողջությամբ: Հաշվետու ժամանակահատվածում քարտուղարությունն իրականացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից վարվող քաղաքականության մասով ՀՀ սփյուռքի նախարարի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները: Զեկուցողը կարևորեց փոստի ստուգումը, դիմում բողոքների, հարցումների պատասխանների հսկողության իրականացումը, օրաթերթերի, ամսագրերի բաշխումն ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև, Mulberry համակարգի ելից և մտից փաստաթղթերի առաքման և գրանցման համակարգումը:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ պետք է ակտիվացնել համայնքների հետ աշխատանքը, փորձել կապ հաստատել նորաստեղծ, պասիվ համայնքների հետ, ծանոթանալ խնդիրներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30