Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային հանդիպում հասարակական կարգի ապահովման և արտաքին ծառայությունների պատասխանատուների հետ

Հունիս 27,2014 19:05

Հունիսի 27-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ հասարակական կարգի ապահովման և արտաքին ծառայությունների պատասխանատուների հետ:

Անդրադառնալով ծառայողական խնդիրների լուծման որակին՝ ոստիկանության պետը նշեց, որ ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն պարբերական ու լիարժեք մասնագիտական պարապմունքների միջոցով, ցանկացած ձևական մոտեցում  այդ գործին հանգեցնում է սխալների, վրիպումների, արդյունքում՝ առաջադրված խնդրի ոչ լիարժեք կատարման:

Վլադիմիր Գասպարյանը մասնագիտական մակարդակի բարձրացմանը զուգահեռ` ընդգծեց հասարակական կարգի ապահովման մեջ ներգրավված ոստիկանի պաշտպանվածության անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետը կրկին հիշեցրեց, որ ոստիկանությունը ապաքաղաքական, վերկուսակցական համակարգ է, և պահանջեց այս սկզբունքը ընկալելի դարձնել հասարակության համար:

Կարևորելով անձնակազմի հետ տարվող աշխատանքը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հրամանատարներն անձնական պատասխանատվություն են կրում ենթակաների պատրաստականության, անվտանգության, պարտականությունների կատարման որակի համար:

Խոսելով ոստիկանության կողմից որդեգրված հանդուրժողական գործելակերպի, զիջողամտության մասին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հանդուրժողականությունը դուրս չպիտի գա օրենքի ու տրամաբանության սահմաններից, և հարկ եղած դեպքում ոստիկանությունը պետք է գործի իրեն վերապահված լիազորությունների ողջ ծավալով:

Ոստիկանության պետը հավաքի մասնակիցներին հրահանգեց լիարժեք անցկացնել  մասնագիտական պարապմունքները, անհրաժեշտության դեպքում հրավիրել ոլորտի այլ մասնագետների, մշակել համալիր ծրագրեր ցանկացած իրավիճակի համար, հասնել ծառայողների և ստորաբաժանումների գործողությունների կատարյալ փոխհամաձայնեցման, մանրակրկիտ նախապատրաստվել առաջիկայում տեղի ունենալիք մեծ վարժանքներին:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին կրկին հիշեցրեց ոստիկանների այսօրվա սերնդի գլխավոր առաքելությունը:

 

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30