Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը ուսումնական տարին ամփոփել է հաշվետու համերգով

Հունիս 27,2014 20:15

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաների հաշվետու համերգին, որին մասնակցել են դպրոցի բոլոր տարիքային խմբերի երգչախմբերը։

Դպրոցի սաները հաշվետու համերգին կատարել են եվրոպական և հայ դասականների ստեղծագործություններ։ Լավագույն սաները համերգին որպես մենակատարներ են մասնակցել ։

«Դպրոցը միակն է հանրապետությունում, և դրա անվանումն արդեն  իսկ թելադրում է այն մեծ պատասխանատվությունը, որով մենք աշխատում ենք երեխաների հետ։ Դպրոցը ծառայում է ձայնային տվյալներ ունեցող երեխաների բազմակողմանի մասնագիտական երաժշտական կրթություն ստանալուն։ Այս բնույթի դպրոցներն անգամ աշխարհում սակավաթիվ են։ Ամբողջ տարին մեր սաները զբաղված են ոչ միայն ուսումնառությամբ, այլ նաև ելույթներով. կարելի է ասել՝ պատրաստի արտիստներ են։ Մենք համագործակցում ենք ժամանակակից հայ  կոմպոզիտորների հետ, ինչպես նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ։ Հաճախ ժամանակակից հայ հեղինակների մանկական դասական ստեղծագործությունների առաջին կատարողներն են մեր սաները, նաև մասնակցում են բարեգործական համերգների»,- ներկայացրել է դպրոցի տնօրեն Հասմիկ Սաֆրազբեկյանը։

41 տարի առաջ հիմնադրված Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցում սովորում է 140 սան։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30