Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բաքվում անցկացվող ԵԱՀԿ նստաշրջանում հայ պատվիրակները անվախի տպավորություն են թողել (Տեսանյութ)

Հուլիս 01,2014 10:43

«Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը նիստերի ընդմիջմանը առանց վախի ու անվստահության շփվում է ադրբեջանցիների հետ. նրա խոսքով` սա ապացուցում է այն, որ որքան էլ տարաձայնությունները խորը լինեն, այնուամենայնիվ հանդուրժողականություն որոշ խմբերի միջև հնարավոր է»,-ԵԱՀԿ պաշտոնական կայքում այսպիսի անդրադարձ  կա Բաքվում հունիսի 28-հուլիսի 2-ը անցկացվող` ԵԱՀԿ 23-րդ տարեկան նստաշրջանում հայկական պատվիրակության գործունեությանը:

Հիշեցնենք` նստաշրջանում Հայաստանը Քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտեում ներկայացնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, այս նստաշրջանում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, Տնտեսության, շրջակա միջավայրի եւ տեխնոլոգիաների հարցերով կոմիտեում`ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեում`ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

ԵԱՀԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Բաքվում կայացող նստաշրջանի ընթացքում ընդունվելու է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Պիա Կաումայի հեղինակած «Հելսինկի գումարած 40. հանուն յուրաքանչյուր անհատի անվտանգության» հռչակագիրը:

Հայկական պատվիրակությունը հռչակագրային դրույթների վերաբերյալ հանդես է եկել որոշ առաջարկություններով, որոնք ընդունվել են: Հայկական պատվիրակությունը մասնավորապես առաջարկում էր, որ հռչակագրում հավասարապես ներկայացվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, թարմացվի և արդիականացվի Անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ Վիեննայի փաստաթուղթը (Vienna Document):

ԵԱՀԿ 23-րդ տարեկան նստաշրջանի այսօրվա` հուլիսի 1-ի օրակարգով նախատեսված է հատուկ քննարկում Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև լիագումար նիստին զուգահեռ քննարկումներ կանցկացվեն Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի, Քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտեներում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031