Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանը շրջանցեց հարցը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 04,2014 17:29

«Սահմանադրական զարգացումների պահանջարկն անընդհատ է, պետք է պարզապես կարողանալ այդ պահանջարկը խելամիտ ձեւով բավարարել»,- այսօր Սահմանադրական դատարանում ՀՀ Սահմանադրության օրվա առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ կա՞ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, ասաց ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նկատենք, որ ՀՀ Սահմանադրությունը վաղը կդառնա 19 տարեկան: Գագիկ Հարությունյանը գտնում է, որ մեր Սահմանադրությունն իր պատմական դերակատարումը կարողացել է իրականացնել:

PrevPhoto
NextPhoto

Aravot.am-ի հարցին՝ այն, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումներն անցնում են կիսադատարկ դահլիճներում , դա չի՞ վկայում, որ ոչ քաղաքական ուժերը, ոչ ՀՀ քաղաքացիները Հայաստանում առկա խնդիրների լուծումը չեն կապում այդ բարեփոխումների հետ, Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Բոլոր այն դահլիճներում, որտեղ ես եմ եղել, եղել են լիքը դահլիճներ: Կիսադատարկ դահլիճի ես չեմ հանդիպել: Այդպիսի պարագաներում էլ հավանաբար կազմակերպիչների թերացմամբ կամ առաջարկվող թեմայով է պայմանավորված եղել»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Բուն հարցը՝ ՀՀ-ում առկա խնդիրներն արդյոք սահմանադրական բարեփոխումներո՞վ են պայմանավորված, այդպես էլ անպատասխան մնաց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031