Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարությունը հրաժարվում է մեկնաբանել ԱԱԾ ներկայացուցչի եւ նախարարի խորհրդականի կապը

Հուլիս 08,2014 15:50
krtutyan nax

Aravot.am-ը ԿԳ նախարարության լրատվականից մեկնաբանություն խնդրեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հրայր Մանուկյանի՝ հանցագործության մասին հաղորդման  վերաբերյալ, որտեղ Հրայր Մանուկյանը հայտնել էր, թե իրեն ԱԱԾ-ի հետ համագործակցության առաջարկ անող Վլադ Հակոբյանը ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերն է, ավելին, խորհրդականն է իրենց ծանոթացրել սրճարանում:

ԿԳ նախարարության լրատվականից փոխանցեցին, որ Վլադ Հակոբյանը իրենց մոտ չի աշխատում, իրենք չեն ճանաչում այդ անձնավորությանը, դրա համար չեն կարող որեւէ մեկնաբանություն անել, թեկուզ եւ հնչել է կարծիք, որ նա ԿԳ նախարարի խորհրդականի ընկերն է:

Ինչ վերաբերում է Նարեկ Արաքսման-Մանուկյանին, նրա աշխատանքային համարները չէին պատասխանում, իսկ ԿԳ նախարարությունից բջջային հեռախոսահամար չտրամադրեցին, ասելով, որ չունեն:

Ավելի վաղ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էր իր ֆեյսբուքյան էջում  գրառում կատարել, գրելով, թե հույս ունի, որ հաջորդ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ ԿԳ նախարարության մասին կհիշի պատեհ առիթով, իսկ «քառյակային» հավատարմությունն ընդգծելու եւ իշխանություններից դիստանցվելու նպատակով այլ փաստարկներ կորոնի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031