Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղորդում հանցագործության մասին. ԱԱԾ աշխատակիցը ՀՀ գիտության և կրթության նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերն է

Հուլիս 08,2014 14:54

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Գևորգ Կոստանյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

Հաղորդում հանցագործության մասին

2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, ինձ՝ Հրայր Մանուկյանիս, առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ։

Որպես պատասխան իմ մերժմանը՝ սպառնացել է ինձ, իմ և «Ժառանգություն» կուսակցության քաղաքական և աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետևանքների մասին:

Վլադ Հակոբյանը հանդիսանում է ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերը, ով էլ ինձ ծանոթացրել է Վլադ Հակոբյանի հետ՝ սրճարանում մեր հանդիպման ժամանակ ներկայացնելով նրան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից։

Վլադ Հակոբյանը, անկախ այն հանգամանքից, որ ես արդեն մեկ անգամ մերժել էի ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության առաջարկը, պնդեց, որ նորից հանդիպեմ նրա հետ: Այդ հանդիպումը տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 30-ին, որի ժամանակ ես ձայնագրել եմ նրա հետ տեղի ունեցած մեր զրույցը, որը հրապարակվել է տարբեր լրատվամիջոցներով, և որի ձայնագրության էլեկտրոնային կրիչը կից կներկայացնում եմ սույն հաղորդման հետ:

Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ հանցագործության մասին սույն հաղորդմանը:
Հանցագործության մասին հաղորդում ներկայացնող անձ՝

Հրայր Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Մի հարց մեեեեծն հայոց ԱԱԾ-ին:Ձեր գործակալ բութիկյանների, այսինքն ռեկտորիկների բոլոր պատվերներն եք կատարում, թե* սեմիտիզմի հետ կապվածները:Ռեկտորիկների գործերն այսօր առաջվանը չէ, կարողանում են հաճոյանալ, հատկապես պարոն Ոչինչյաններին:Ասում եմ, հզորանաք էլի պարոնայք , դե ԱԱԾ- ն հո Արյան Անհագ Կոմիտեն չէ*:Անո*:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031