Լրահոս
Օրվա լրահոսը

Բուքինգհեմյան պալատում Ադրբեջանի հետ կապված հարցեր են քննարկում. Daily Mail

Հուլիս 10,2014 17:40

Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն, որը սերտ կապեր ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, թագավորական պալատ է հրավիրել «Բրիթիշ փեթրոլիում» նավթային ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Դադլիին՝ քննարկելու Ադրբեջանի հետ կապված հարցեր, հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը:

Հանդիպումը կայացել է հուլիսի 8-ին փակ դռների հետևում, սակայն արքայազնի խոսնակը հրաժարվել է ասել, թե կոնկրետ ինչ է քննարկվել.

«Մենք չենք մեկնաբանի մասնավոր հանդիպումների բովանդակությունը», – ասել է մամուլի խոսնակը, – «Այնուամենայնիվ հայտնի է, որ արքայազն Էնդրյուն պարբերաբար հանդիպում է ընկերությունների ղեկավարների հետ՝ բրիտանական բիզնեսին աջակցելու համար»:

Պաշտոնյաների պնդմամբ, հանդիպումը կայացել է դիվանագետների սադրանքով, սակայն այն թարմ հարցեր է բարձրացրել արքայազնի և աշխարհի ամենակոռումպացված համակարգերից մեկի հետ կապերի մասին, գրում է պարբերականը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031