Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբից խլված զենքերը

Հուլիս 10,2014 23:13 Share

ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել, որոնք ապացուցում են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը:

zenq2

Տարածված հաղորդագրությունում մեջ ասվում է.

«Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի եւ խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի եւ մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել