Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ներկայության ևս մեկ գեղեցիկ վկայություն ԼՂՀ մայրաքաղաքում

Հուլիս 11,2014 15:03

ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին մասնակցել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների կողմից պատրաստված և Ստեփանակերտին նվիրաբերված 7 տուֆակերտ քանդակների հանդիսավոր բացմանը:

Տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ կյանքի կոչված այս ծրագիրն իրականացվել է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության շրջանակում:

Taron-RitaՏուֆակերտ 7 քանդակներից յուրաքանչյուրն առանձնակի խորհուրդ ունի, ինչը նկատել են նաև հանդիսավոր բացման բոլոր մասնակիցները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ընդգծել է, որ դրանք բոլորը միասին վերցրած, ըստ էության, Ստեփանակերտում Երևանի միասնական ներկայության ևս մեկ գեղեցիկ վկայությունն են լինելու:

Տուֆակերտ քանդակները տեղադրվել են Ստեփանակերտի տարբեր հատվածներում՝ ըստ թեմատիկ առանձնահատկության։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հանդիսավորությամբ բացված «Կժով կինը» քանդակը, մասնավորապես, տեղադրվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի հարևանությամբ:

Առանձնակի կարևորելով քոլեջի մասնակցությունն այս նախաձեռնությանը՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանն էլ իր հերթին նշել է, որ քանդակներից յուրաքանչյուրը ստեղծելիս, քոլեջի սաներն իսկապես հոգի են դրել դրանց մեջ և վստահեցրել է, որ Ստեփանակերտի հետ նման համագործակցությունը լինելու է շարունակական:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին գեղեցիկ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը իր և բոլոր ստեփանակերտցիների անունից վստահեցրել է, որ բոլոր 7 քանդակներն էլ` «Կժով կինը», «Հաց», «Աքաղաղ», «Պտղաբերություն», «Արեգա», «Կատու» և «Եղնիկ», մշտապես կգտնվեն Ստեփանակերտի քաղաքապետարանի ուշադրության և խնամքի ներքո:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031