Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ ծեծի է ենթարկվել Աբովյանի նախկին քաղաքապետը. վերջինս հիվանդանոցում է. shamshyan.com

Հուլիս 11,2014 17:23

 shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 11-ին, մարմնական վնասվածքներով Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 04:00-04:30-ի սահմաններում Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Իսրայելյանի և մի քանի անձանց միջև, որի ժամանակ էլ նախկին քաղաքապետը ծեծի է ենթարկվել:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նախկին քաղաքապետը եղել է իր սպիտակ գույնի Mercedes մակնիշի 34 MՏ 964 համարանիշի ավտոմեքենայով: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կ. Իսրայելյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031