Լրահոս
Օրվա լրահոսը

Շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով 13 գրադարաններում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ

Հուլիս 15,2014 16:00

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով տեղերում ընթացող աշխատանքներին: Մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագրում ընդգրկված Արաբկիրի թիվ 33 գրադարանում ընթացող աշխատանքների ընթացքին հետևելիս պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում փոխվում են դռներն ու պատուհանները, վերանորոգվում է ընթերցասրահն ու գրապահոցը: Ի դեպ, այս գրադարանը վերջին անգամ վերանորոգվել էր նախորդ դարի 60-ական թվականներին: Այսօր մայրաքաղաքում գործող թվով 37 գրադարանից 13-ում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, որոնց մեծ մասը նախատեսվում է ավարտել սեպտեմբերին: Ծանոթանալով իրականացվող աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն հետևել հատկապես որակի ապահովմանը:

«Երևան քաղաքի զարգացման ծրագրերում մենք որպես առաջնահերթություն առանձնակի կարևորել ու կարևորում ենք քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատությունների հիմնախնդիրներն ու, ըստ այդմ, նպատակային քայլեր ենք ձեռնարկում դրանք հետզհետե կարգավորելու ուղղությամբ: Այս համատեքստում, ինչպես գիտեք, մենք անցած երկու տարիների ընթացքում նախաձեռնեցինք ու իրականացրինք ինչպես կրթական հաստատությունների, այնպես էլ մշակութային կրթօջախների ջեռուցման համակարգերով ապահովման ծրագիրը, որի արդյունքում այսօր մայրաքաղաքում այլևս չունենք քաղաքապետարանի ենթակայությամբ գործող չջեռուցվող դպրոց, մանկապարտեզ կամ մշակութային օջախ: Անցյալ տարի ջեռուցման համակարգերով ապահովեցինք նաև մեր բոլոր գրադարանները և այժմ էլ, ինչպես տեսնում եք, սկսել ենք հիմնանորոգման աշխատանքների ծրագիրը»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել և առաջնային է համարել գրադարանային ֆոնդի համալրումն ու նաև ընդգծել, որ այս ուղղությամբ ևս ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ ամեն տարի գրադարանները համալրելով նոր՝ գեղարվեստական, մասնագիտական, օտարալեզու և այլ գրականությամբ: Ընդ որում, այս տարի, մինչև սեպտեմբեր, մայրաքաղաքի գրադարանային ֆոնդը կլրացվի շուրջ 200 անուն ևս մի քանի հազար գրքերով: Ի դեպ, քաղաքապետը նաև նկատել է, որ ամենամեծ ծավալով համալրումները կատարվել են 2012 և 2013 թվականներին՝ շուրջ 20 հազար կտոր տարբեր նոր գրքեր տրամադրելով:

«Սա աննախադեպ ծավալ էր անցած 20 տարիների համար, քանզի նախկինում արված համալրումները դրանից մի քանի անգամ քիչ են եղել: Վստահեցնում եմ, որ այդ ուղղությամբ մեր ծրագրերը ևս լինելու են շարունակական և մայրաքաղաքի գրադարանային ֆոնդը կհամալրենք նոր գրքերի հերթական խմբաքանակով: Աշխատանքներ են տարվում նաև գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ ներկայում մայրաքաղաքի գրադարանային ֆոնդը կազմում է շուրջ 1 մլն 800 հազար կտոր գրականություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031