Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախուզվողներից երկուսը ներկայացան ինքնակամ, իսկ երրորդին հայտնաբերեցին «Կարմիր սար»-ում

Հուլիս 15,2014 16:03

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 14-ին, ժամը 22.20-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը հուլիսի 14-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 14-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:
***
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Ալափարս գյուղի «Կարմիր սար» կոչվող հանդամասից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Վարուժան Բ.-ն, որը հուլիսի 12-ից հետախուզվում էր գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031